Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

«Ինձ դուր է գալիս նոր զուգընկերային «քիմիան զգալը»

«Ինձ դուր է գալիս նոր զուգընկերային «քիմիան զգալը»
14.09.2018 | 04:25

Ֆյոդոր Կլիմովի հետ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում չեմպիոն դարձած ռուս գեղասահորդ Քսենյա Ստոլբովան հայտնվել է զույգի բաժանման պատճառները, ինչպես նաև պատմել է իր նոր զույգի մասին: 26-ամյա մարզուհու զուգընկերն այսուհետ կլինի Անդրեյ Նովոսյոլովը, որը նախկինում մրցելույթներ էր ունենում Ֆրանսիայի հավաքականը ներկայացնող Լոլա Էսբրատի հետ:


Ասենք, որ Ստոլբովայից հեռանալու մասին առաջինը հայտարարել էր հիմա արդեն նրա նախկին զուգընկերը. Կլիմովի արած պաշտոնական հայտարարությունը խստագույնս է վիրավորել Քսենյայի ինքնասիրությունը, նա Ֆյոդորին մեղադրել է դավաճանության մեջ ու հայտարարել, որ մտադիր չէ իր այս տարիքում հեռանալու սպորտից:
Շատ ավելի վաղ Ստոլբովան հայտնել էր, որ իրենց զույգը փաստացի բաժանվել է շատ ավելի վաղ, դեռևս աշխարհի միլանյան առաջնությունից առաջ, երբ վնասվածքի պատճառով ինքը ստիպված է եղել բուժման տևական կուրսեր անցնելու Ամերիկայում, և այդ ողջ ընթացքում Ֆյոդորը այդպես էլ չի հիշեցրել իր գոյության մասին, նույնիսկ չի զանգահարել իմանալու, թե ինչպես է նրա առողջական վիճակը:


Անդրեյ Նովոսյոլովի հետ զույգ կազմելը, ըստ Ստոլբովայի, եղել է ինքնաբերաբար ու միանգամից. «Ինչպես ցանկացած հարաբերությունում, միանգամից ես զգում` այդ մարդու հետ քեզ հարմարավե՞տ է, թե՞ ոչ. հայացքների փոխանակմամբ, հպումներով, հոգածությամբ: Ես միանգամից հասկացա, որ այլևս ոչ մեկի չեմ փնտրում: Հասկանալի է, որ ինչ-որ բաներում հարկ կլինի վերափոխվել, նոր սովորությունների վարժվել, սակայն դա հաճույք է պարգևում: Ես սկսում եմ նորովի գնահատել ինչ-որ բաներ, վերագնահատել դրանք: Ինձ դուր է գալիս ամբողջովին նոր զուգընկերային .քիմիան զգալը, դուր է գալիս, որ նորից սկսել է աշխատել ուղեղս»:


Հետաքրքրական է, որ օլիմպիական չեմպիոն զույգի քանդվելն ուղեկցվել է նաև մարզչական կորպուսի հետ կապերի խզմամբ: Ստոլբովան «անցել» է նաև նրանց վրայով՝ համարելով, որ Նինա Մոզերն ու Վլադիսլավ Ժովնիրսկին որոշում էին կայացրել զույգի բաժանման վերաբերյալ. «Երբ ես հասկացա, որ մեր չորսից երեքն արդեն որոշումը կայացրել են, իմ գլխում խառնվեց ամեն ինչ՝ և՛ անհասկացությունը, և՛ վիրավորանքը, և՛ բոլորովին թարմ հետօլիմպիական նստվածքն, ու այս ամենը` վնասվածքի ֆոնին: Ես ռեալ չէի հասկանում, թե ինչու մենք չենք կարող մոտակա ամիսները ծախսել վնասվածքի բուժման վրա ու, կոպիտ ասած, այնպես թրծել, որ կարողանայինք մրցաշրջանին պատվով ընդառաջ գնալ, ոչ թե ինչպես եղել է նախկինում»:


Կասկած չկա, որ իր բերելիք հակափաստարկներում էլ դիմացի կողմը նույնքան համոզիչ կլինի: Այնպես որ, պիտի հաշտ լինել սեփական ճակատագրի հետ, քանզի լինելիք բանը լինելու է, չլինելիքը չի լինելու:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2636

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

­թ­յուն